Կաշառքի գործով քիչ առաջ ձերբակալվել է փաստաբան Վահագն Դանիելյանը

|armtimes.com|  Քիչ առաջ ձերբակալվել է փաստաբան Վահագն Դանիելյանը, որը կասկածվում է Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանին կաշառք տալուն օժանդակելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը միայն հաստատել է, որ փաստաբան է ձերբակալվել, սակայն անունը չի նշել:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Դանիելյանին ձերբակալելու որոշում էր կայացրել եւ դրա կատարում հանձնարարել ոստիկանությանը:

Դատավոր Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին, ապա երեք օր անց կալանավորվել: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ և 3-րդ կետերով՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը: Ըստ պաշտոնական հաղորդագրության նրան վերագրվող կաշառքի չափը 2500 ԱՄՆ դոլար է: ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ կաշառքի գումարը կաշառք տվողի կողմից հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել է վերջինիս մոտ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով