Ադրբեջանը սահմանային այս սադրանքներով ցույց է տալիս, որ այդքան էլ գոհ չէ նոյեմբերի 9-ի հայտարարությունից․ Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Գեղարքունիքում իրավիճակը նույնն է, որոշակի դրական փոփոխություն կա, բայց մեծ հաշվով իրավիճակը լուծված չենք համարում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը նաև նշեց՝ այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ դժգոհ է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից։

«Ադրբեջանը մեր հասարակության մեջ է փորձել սերմանել, որ հաղթել է։ Եթե հաղթել է, ապա ինչպե՞ս է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներում ստացել ևս երկու պետության բանակ, դա համարե՞լ հաղթանակ, ես չէի համարի։

Իրականում Ադրբեջանն այս քայլերով ցույց է տալիս, որ այդքան էլ գոհ չէ նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Եթե գոհ լիներ, հավելյալ բաներ չէր մտցնի՝ ինչպես Զանգեզուրն է, կամ այլ հարցերն են։ Մեզ մոտ փորձել են այդ միտքը սերմանել, որ ամբողջովին Ադրբեջանը հաղթած է դուրս եկել, բայց իմ գնահատականով Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում է հայտնվել, որովհետև գոնե բանակցությունների միջոցով կարող էր այլ արդյունքներ ստանալ, բայց նա ընտրեց ռազմական ճանապարհը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով