ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին|armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի նաև Արդյունաբերության գծով խորհրդատվական կոմիտեի 5-րդ և Առևտրի գծով խորհրդատվական կոմիտեի մաքսասակագնային, ոչ սակագնային և պաշտպանիչ միջոցների ենթակոմիտեի 82-րդ նիստերին: Այցը նախատեսված է մայիսի 25-27-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով