Կարմիր Շուկայի հատվածում ադրբեջանական ավտոշարասյան բեռնատարները անցել են հանդիպակաց գոտի ու խոչընդոտել երթևեկությունը․ համայնքի ղեկավար |tert.am|

tert.am: Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ճանապարհով, որից օգտվում են թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հաճախակի ադրբեջանական բեռնատարների ավտոշարասյուներ են անցնում, որոնցում կարող է 20-60 բեռնատար լինել։ Այս մասին ասաց Արցախի Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Կարմիր Շուկայի բնակիչները փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով ադրբեջանական ավտոշարասյան տեղաշարժը։

Աթայանն ընդգծեց՝ ճանապարհը չեն փակել, սակայն երթևեկության խնդիր է առաջացել, ինչի մասին տեղեկացվել են ռուս խաղաղապահները։

«Իրենց ավտոշարասյան մեքենաները վազանց են կատարել, դուրս եկել հանդիպակաց գոտի, երթևեկությունը մի քիչ խախտվել է, հանդիպակաց ուղղությունով անցնող մեքենայի հայ վարորդի համար է խնդիր առաջացել»,-մանրամասնեց Աթայանը։

Նրա խոսքով՝ համայնքում խուճապ չկա, այս ընթացքում որևէ լուրջ խնդիր չի առաջացել, նաև նոր թաղամաս է կառուցվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն