a1plus.am: Մայիսի լույս 20-ի գիշերը՝ քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ։
Քաղաքացիներն ասում էին, որ չեն կարող այլեւ տանը նստել եւ սպասել, քանի որ սահմանից եկող լուրերը շատ հակասական են եւ անհանգստացնող։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաստատել էր ադրբեջանցի եւ հայ զինվորականների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տեսանյութի իսկությունը, իսկ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրվելու։
Լուսաբացին քաղաքացիներն արդեն կառավարական առանձնատան մոտ էին։ Նրանք հայտարարեցին, որ երեկոյան հավաքվելու են կրկին կառավարության շենքի մոտ։