«Հայաստանի շահերը որոշում է հայ ժողովուրդը»․ քաղաքացիները կառավարության շենքի դիմաց հավաք են անցկացնում

Կառավարության շենքի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ հավաք են անցկացնում։ Հավաքի մասնակիցները նշում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ստորագրել համացանցում շրջանառվող փաստաթուղթը։  

Նրանց խոսքով՝ իրենց ակցիան ինքնաբուխ է, և որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի։

«Հայաստանի շահերը որոշում է հայ ժողովուրդը, որոշում են պետական ինստիտուտները։ Նախօրոք որևիցե տեքստի մասին որպես այդպիսին տեղյակ է պահվում հասարակությանը, այլապես որևիցե անձ, որևիցե լիազորություններով իրավունք չունի ընդհանրապես հայ ժողովրդի անունից, Հայաստանի ողջ հասարակության անունից գնալ և ստորագրել ինչ-որ փաստաթուղթ»․-ասաց հավաքի մասնակիցներին մեկը։  

Հավաքի մասնակիցները պահանջում են նաև  դադարեցնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի լիազորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն