Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և սահմանազատման շուրջ. Ալիև |tert.am|

tert.am: Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և սահմանազատման շուրջ: Այս մասին նա խոսել է «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:

«Հայաստանի հասարակությունը պետք է համակերպվի նոր իրողության հետ: Մենք արդեն առաջարկ ենք արել, սակայն Հայաստանի իշխանությունը չի պատասխանել: Ես բազմիցս ասել եմ, որ պատրաստ ենք սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ՝ վերջ դնելու պատերազմին, հավանական ռազմական առճակատմանը: Մենք պետք է խաղաղության պայմանագիր ունենանք, մենք պետք է Հայաստանի հետ սահմանազատում իրականացնենք»,- ասել է Ալիևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով