Այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակներով․ դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է նախարարություն․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ այն հայտարարություններին, ըստ որոնց ԱԳՆ-ն տեղյակ չէ ստորագրվելիք փաստաթղթից։

«Արտգործնախարարությունը տեղյակ չի․ այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ-ի խողովակներով։ Ես ո՞նց եմ ստանում դա։ Ո՞նց եմ ես դա ստանում, կարա՞ մեկը բացատրի։Այն տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է նախարարություն, նախարարին, նախարարն էլ ուղարկում է ինձ։ Հիմա էնպիսի ժամանակներ են, մարդիկ․․․ Երեւի Միշիկի անունը լսելիս ոտքները թուլանում է, ասում են՝ մենք չենք»։

Հիշեցնենք, որ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԳՆ-ն տեղյակ չի ստորագրվելիք փաստաթղթից, որի մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում խոսել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն