2021-05-21-c43d2c7e-b014-498c-8297-c15f3bfc18e3.jpg

Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի վերջին սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այդ հարցում արտահայտած հստակ դիրքորոշման և Հայաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն