Բայրամովը Հայաստանին մեղադրել է «նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները խախտելու համար» |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 131-րդ նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը վերջ է դրել գրեթե 30 տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող զինված հակամարտությանը», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինչպես նշվում է, «Բայրամովը նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ հիշյալ փաստաթուղթը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության վրա»:

Իր ելույթում Բայրամովը նաև «ափսոսանքով նշել է, որ մինչ այժմ ականատես են լինում Հայաստանի կողմից նոյեմբերի 10-ի պայմանավորվածության և, ընդհանուր առմամբ, միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների խախտմանը»։

Ընդ որում, ըստ հաղորդման, Բայրամովն ընդգծել է՝ «այն փաստը, որ Հայաստանը հրաժարվել է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, ինչպես նաև տեղեկություններ հայտնել 1991-1994 թվականներին անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին, լուրջ մտահոգություն է առաջացնում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն