Ալիևը հայտնել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատելու պատրաստակամության մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղաության նոր համաձայնագրի վրա:

«Հուսով ենք, որ Հայաստանում (խորհրդարանական,-խմբ.) ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», – գրել է Ալիևը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստվում է այնպիսի խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որը 100 տոկոսով բխում է հայ ժողովրդի շահերից:

«Եթե Ադրբեջանը կատարի մեր պայմանավորվածությունները և կատարի այն պայմանները, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ փաստաթուղթը»,- ասել էր Փաշինյանը՝ չբացահայտելով համաձայնագրի բովանդակությունը: Միաժամանակ, Փաշինյանը շեշտել էր Ադրբեջանի հետ տարածքային խնդիրների քննարկման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անկլավների հարցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն