Աշխատաշուկայի ապրիլյան թվերը ցույց են տալիս, որ մենք ունենք աշխատողների 5,7 % աճ․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը լավ լուր է հայտնել աշխատաշուկայից:

«Աշխատաշուկայի ապրիլյան թվերը ցույց են տալիս, որ մենք ունենք աշխատողների 5,7 %, իսկ հարկման բազայի 20 % աճ 2019 թվականի ապրիլի նկատմամբ։ 2020-ի հետ չեմ էլ համեմատում, լոքդաունի մեջ ենք եղել։
 
Իհարկե, հանգստանալու առիթ չկա, և պետք է սևեռվել աճը, արտադրողականությունը ավելացնելու վրա, որպեսզի կարողանանք մեր առջև եղած մարտահրավերները դիմագրավել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահան Քերոբյանը:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով