Արձանի տեղադրման վայրի նպատակահարմարության շուրջ քննարկումներ են ընթանում. Ստեփանակերտի քաղաքապետարան |armtimes.com|

armtimes.com: Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ հայտնում են՝ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ:

«Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար»,-նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանը բուռն քննարկումների առիթ է դարձել Արցախում: Քաղաքացիները մտահոգություն են հայտնում, թե  ինչպես է այն «հայտնվել» հուշարձանի տարածքում, նշում են, որ տարևօրնակ սիմվոլիկա կա, որը պետք է արգելվի պետական մակարդակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն