Հայ գերիներից 2-ի գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան |tert.am|

tert.am: Ադրբեջանում ռազմական դատարան է ուղարկվել ներկայում այնտեղ պահվող հայ գերիներից` Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին «կտտանքների ենթարկելու» (չակերտները` Խմբ.) համար:

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, գործը քննության նպատակով ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան: Գործով որպես տուժած անցնում է 12 ադրբեջանցի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն