Մոնղոլիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ավետ Ադոնցին

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք է հայտնել, որ դեսպան Դուլամսուրեն Դավաան իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-մոնղոլական համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով