Միջազգային հանրությունը և Հայաստանը պետք է ամեն ինչ անեն վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը: Նիստի սկզբում  պատգամավորների գրանցումից հետո պարզ դարձավ, որ քվորում չկա: Գրանցվել էր 61 պատգամավոր: 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց սպասել մինչև պատգամավորները կգան նիստերի դահլիճ: 

5 րոպե անց արդեն գրանցվել էր 75 պատգամավոր, և նիստը մեկնարկեց: 

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանի ղեկավարից հետաքրքրվեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից և իշխանության կողմից ձեռնարկվող քայլերից: 

Արարատ Միրզոյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը՝ ինչպես այս դժվար հարցում, այնպես էլ մյուս հարցերում, գործում է իր հնարավորությունների և ուժերի ողջ ծավալով և նույնիսկ ծավալից անդին:

«Մեր պատվիրակությունները չափազանց ակտիվ են այս հարցում: Գործադրվում են բոլոր ջանքերը միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի վրա սևեռելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Դրանք արտահայտվում են հայտարարությունների և բանաձևերի տեսքով:

Իմ հանդիպմանը ռուս գործընկերոջս՝ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, նույնպես քննարկվել է հարցը: Հայաստանն ունի միջազգային պայմանագրեր՝ երկկողմ, բազմակողմ, և չեմ կարծում, որ մեր դաշնակից պետությունները չեն կատարելու իրենց պարտավորությունները: ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ մեր երկխոսությունը շարունակվում է: Կարծում եմ՝ պետք է լավատես լինել: 

Քննարկումները շարունակվում են բոլոր դաշնակից երկրների հետ, միջազգային հանրությունը և ՀՀ-ն պետք է ամեն ինչ անեն րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը: Միշտ չէ, որ այսպիսի բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, և երբեմն երկարատև աշխատանքն ավելի արդյունավետ է»,- նշեց Միրզոյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով