2021-05-25-878af7b3-f6c2-4a4a-876a-b1d8e05ab72e.jpg

«Իմ քայլը» խմբակցության ավագանու երկու անդամ լիազորությունները դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել |armenpress.am|

armenpress.am:  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Աննա Ջավախյանը և Էդգար Բարսեղյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին:

Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Աննա Ջավախյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիլեն Գայֆեջյանին:

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն