2021-05-25-e7124b5b-0ae2-47db-8ed6-b9a27a4f917f.jpg

ՀՀ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Բաքվի ոտնձգություններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի սահմանային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ կատարվող ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի խնդրին:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն