2021-05-26-8d9f9263-c728-4b5e-abf4-7a977c589a0c.jpg

ՔՊ-ն ԿԸՀ ներկայացրեց կուսակցության նախընտրական ցուցակը |armenpress.am|

armenpress.am: Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց կուսակցության նախընտրական ցուցակը: Կուսակցության նախընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Լրագրողների հետ զրույցում Վահագն Ալեքսանյանն ընդգծեց, որ առաջիկա ընտրություններից իրենց միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում վերահաստատվի: «Թե ժողովուրդը ում միջոցով կիրացնի իր իշխանությունը, դա թողնենք ժողովրդի ընտրությանը»,- ասաց Ալեքսանյանը:

Նա հավելեց, որ կուսակցության ցուցակը ներառական է. ներառված են անձինք թե ԱԺ-ից, թե կառավարությունից:

Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ շուտով կուսակցությունը կհրապարակի ամբողջական ցուցակը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն