Մակրոնն առաջարկել է արմատապես փոխել Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը |factor.am|

factor.am: Եվրամիությունը պետք է արմատապես փոխի Ռուսաստանի ու Բելառուսի հանդեպ իր մոտեցումը, քանի որ պատժամիջոցների ներկայիս մոտեցումն արդյունք չի տալիս։ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ փակուղի մտած իրավիճակին որպես պատասխան փուլ առ փուլ պատժամիջոց կիրառելու քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ։

«Եվրամիությունը պետք է ինքն իրեն հարց տա, թե ինչ տեսք կարող են ունենալ ավելի գործուն պատասխանները»,- ընդգծել է Մակրոնը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի հանդեպ քաղաքականության հարցում եվրոպացիներին անհրաժեշտ են «կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ», որոնք պետք է քննարկվեն մինչ ԵՄ հաջորդ գագաթաժողովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով