Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:

«Շուշիի տանկ-հուշարձանի մոտ նաև մասնակցել եմ Արցախի հերոս, Քարինտակի պաշտպանական մարտերում քաջաբար կռված ու մարտիրոսված Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը:

Փա՛ռք մեր Հայրենիքի հարատևության համար պայքարած բոլոր հերոսներին»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով