Մեղրիի միջանցքի, 7 գյուղերի վերադարձի թեմա է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում․ ես ասել եմ՝ այդպիսի թուղթ չեմ ստորագրի․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Մենք երբեք Մեղրիի միջանցք, նման հարցեր չենք քննարկել որևէ մեկի հետ։ Այո, եղել է այդպիսի թեմա, այդպիսի թեմա եղել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում։ Թեմա է եղել 7 գյուղերի վերադարձի վերաբերյալ։ Այս մասին Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասել եմ՝ բացառված է, այդպիսի թուղթ ես չեմ ստորագրի, ինչ ուզում է, լինի, և դա հանվել է»,- ասաց նա՝ նշելով, թե այն, ինչ տեղի է ունեցել, 30 տարվա բանակցության հետևանքն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն