Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց. Լյուքսեմբուրգի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Լյուքսեմբուրգի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց: Եվրոպական երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են: Անհրաժեշտ է անմիջապես թուլացնել լարվածությունը: Շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց»,- նշվում է Լյուքսեմբուրգի արտգործնախարարության էջում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն