2021-05-31-815e6408-0c5d-4fda-a7e3-59f300ce3129.jpg

ՆԱՏՕ-ի ակտիվությանն ի պատասխան ՌԴ-ն իր արևմտյան սահմանների մոտ նոր ռազմական միավորումներ կստեղծի․ Շոյգու |tert.am|

tert.am: Մինչև տարեվերջ ՌԴ արևմտյան ռազմական օկրուգում կհայտնվի շուրջ 20 նոր միավորում և զորամաս, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ria.ru-ն։

Նրա խոսքով՝ դա կլինի ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի երկրների՝  ռուսական սահմանների մոտ  թռիչքների ինտենսիվության ու ռազմանավերի ներկայության մեծացման պատասխանը։

«Մեր արևմտյան գործընկերների գործողությունները ոչնչացնում են աշխարհում անվտանգության համակարգը և ստիպում են մեզ համարժեք միջոցներ ձեռնարկել դրանց հակազդելու համար։ Մենք մշտապես կատարելագործում ենք մեր զորքերի մարտական հզորությունը»,- հայտարարել է Շոյգուն՝ նշելով, որ նոր ստորաբաժանումներն ապահովված կլինեն ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն