Հանրապետության հրապարակում երեխաների համար միջոցառումը կազմակերպել է մասնավոր ընկերություն, քաղաքապետարանը համերգ է նախատեսել Ազատության հրապարակում. Կարապետյան |tert.am|

tert.am: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ այսօր Հանրապետության հրապարակում երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում է կազմակերպել մասնավոր ընկերություն, քաղաքապետարանը իրազեկվել է այդ միջոցառման մասին։

Նա հավելեց, որ համերգ է նախատեսվում նաև Ազատության հրապարակում:

«Երևանի քաղաքապետարանը մեկ միջոցառում է նախատեսել ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ,- նշեց խոսնակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն