2021-06-01-254a7278-6d53-4701-ba71-994d1781b767.jpg

Մեծ Բրիտանիան կոչ է անում առանց նախապայմանների սկսել սահմանագծման կառուցողական բանակցությունները |1lurer.am|

1lurer.am:  Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթոնն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում:

«Խիստ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությամբ: Միացյալ Թագավորությունը կողմերին կոչ է անում անհապաղ հետ քաշել զորքերը, խուսափել լարվածություն առաջացնող գործողություններից ու նոր ականապատումից: Հորդորում ենք սահմանների սահմանագծման հարցով կառուցողական բանակցություններ սկսել առանց նախապայմանների»,- նշվում է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն