Վենդետաներ չպետք է լինեն, պետք է լինի արդարադատություն. Ռ. Քոչարյանի հարցազրույցը РБК-ին |tert.am|

tert.am: Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել РБК-ին` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, Հայաստանի սահմաններին և երկրի ներսում ստեղծված իրավիճակներին, գործող իշխանությունների թույլ տված սխալներին, ինչպես նաև քաղաքական դաշտ իր վերադարձին:

Նա մասնավորապես նշել է, որ «իշխանության գալու դեպքում` Փաշինյանի և նրա թիմակիցների հետ հաշիվների մաքրում, վենդետաներ չպետք է լինեն, փոխարենը պետք է արդարադատություն լինի»:

«Դրանք միանգամայն տարբեր բաներ են. այն, ինչ կատարվում էր ինձ հետ (նկատի ունի Փաշինյանի իշխանության գալուց հետո իր նկատմամբ սկսված հետապնդումները-Խմբ.) դա իրական վենդետա էր: Ի դեմս ինձ սպառնալիք էին տեսնում և փորձում էին տարբեր միջոցներով այդ սպառնալիքը չեզոքացնել: Այն ժամանակ ասացի` կզղջաք, որ կապվել եք հետս: Կարծում եմ` հիմա արդեն զղջում են»,-ասել է Քոչարյանը:

Խոսելով կայանալիք ընտրությունների մասին` նա նշել է, որ առհասարակ չի դիտարկում պարտվելու սցենարը և որ հունիսի 20-ից հետո այս իշխանությունը չպետք է լինի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով