Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել. ՔԿԾ |tert.am|

tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ՝ մայիսի 27-ին «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով արդեն 8 տարի դատապարտված Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Այս մասին տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր տան մոտ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով