2021-06-01-6380f8a3-45f3-41c1-873f-38e2188ef0fb.jpg

Շվեյցարիան չի բացառել, որ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ Ժնևի օդային տարածքը կարող է փակվել |tert.am|

tert.am: Հունիսի 16-ին ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում Ժնևի օդային տարածքը կարող է փակ լինել քաղաքացիական ինքնաթիռների համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին»  հայտնել է Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Լորենց Ֆրիշկնեխտը:

«Ընթացքի մեջ են օդային տարածքի մոնիթորինգի նախապատրաստական աշխատանքները: Ներկայում մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել: Հնարավոր միջոցները ներառում են օդային տարածքի մոնիթորինգը, մարտական ինքնաթիռների և ցամաքային ՀՕՊ համակարգերի տեղակայումը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի համար օդային տարածքի օգտագործման սահմանափակումը»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն