Ադրբեջանում մեկնարկել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը |factor.am|

factor.am: Ադրբեջանում սկսվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք, իբր, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում խոշտանգել են ադրբեջանցի գերիներին ու այլ հանցագործություններ կատարել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի Յասամալի շրջանային դատարանում մեկնարկել է քրեական գործերով նախապատրաստական նիստը, դրանք քննելու է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը։

Ադրբեջանական կողմը Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է, որ նա, իբր, հայկական զինված խմբավորման կազմում խոշտանգել է Ադրբեջանի քաղաքացու, որը գերի է վերցվել 1991թ․ հուլիսի 12-ին։ Նաև Մկրտչյանը, իբր, տարբեր ժամանակներում ծեծել ու խոշտանգումների է ենթարկել գերի վերցված Ադրբեջանի 11 քաղաքացու Շուշիի բանտում ու Երևանում։

Կարդալ ավելին՝ factor.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն