tert.am: Արցախի գլխավոր դատախազությունը սույն թվականի փետրվարի 15-ին հարուցել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը հետագա նախաքննության կատարման համար ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Արցախի քննչական կոմիտե: Այս մասին տեղեկացրել է ԱՀ դատախազությունը:
«Քրեական գործը հարուցվել էր հաղորդմամբ ներկայացված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, ԱՀ սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը նախապես ծրագրելու ենթադրյալ հանցավոր արարքների առթիվ»,- ասվում է ԱՀ գլխավոր դատախազության պատասխանում:
Կարդալ ավելին՝ tert.am-ում։