Իսրայելի նախագահ է ընտրվել Իցհակ Հերցոգը |hetq.am|

hetq.am: Իսրայելի Քնեսեթի փակ քվեարկությամբ չորեքշաբթի օրը՝ հունիսի 2-ին Իսրայելի 11-րդ նախագահ է ընտրվել Իցհակ Հերցոգը, որը երկրի վեցերորդ նախագահ Խայիմ Հերցոգի որդին է։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդի օգտին կողմ է քվեարկել Իսրայելի խորհրդարանի 120 պատգամավորներից 87-ը, իսկ մյուս թեկնածուի՝ Միրիամ Պերեսի օգտին՝ 27-ը։ 

Իսրայելը խորհրդարանական հանրապետություն է, իսկ նախագահն ունի հիմնականում արարողակարգային դեր։ Երկրի իրական առաջնորդը վարչապետն է։ Հեռացող նախագահ Ռեուվեն Ռիվլինը, դեռևս, կհասցնի նշանակել նոր վարչապետին։ Այսօր Քնեսեթի պատգամավորները նախատեսում են հայտարարել առանց Բենյամին Նեթանյահուի մասնակցության կոալիցիոն կառավարության ձևավորման մասին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է շուրջ 12 տարի։ 

Իցհակ Հերցոգը նախագահի պաշտոնը կզբաղեցնի հուլիսի 9-ից։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն