Մարալ Նաջարյանի հետ գերեվարված Վիգեն Էուլջեկչյանը ադրբեջանական բանտից տեղափոխվել է հիվանդանոց |tert.am|

tert.am: Լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին, ում ադրբեջանական զորքերը նոյեմբերի 10-ին գերի էին վերցրել Շուշիի մոտ, տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին Asbarez.com կայքին հայտնել են Էուլջեկչյանի 18-ամյա դուստրը և մայրը:

Ընտանիքի անդամները հայտնում են, որ Վիգեն Էուլջեկչյանը զանգահարել է Ադրբեջանի հիվանդանոցից, որտեղ նրան տեղափոխել են Կարմիր խաչի աշխատակիցները: Նա ընտանիքին ասել է, որ ունի մեջքի ցավեր:

Ինչպես հարազատներն են նշում՝ խոսակցությունը շատ կարճ է տևել, և նրան չեն կարողացել շատ հարցեր տալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն