Հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222978 դեպք, որոնցից 213813-ն` առողջացած, 4448-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3631 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1093012 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
«Այսպիսով` երեկ կատարվել է 2856 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք: Ունենք 235 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1086 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։