tert.am: Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ էդվարդ Հովհաննիսյանին կոչ արեց ներկայացնել 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման տվյալները: Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, թե 2021-ի առաջին հինգ ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618,4 միլիարդ դրամ, իսկ հարկ վճարողներին ու ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների մասով վերադարձված գումարները՝ 68,6 միլիարդ դրամ:
«Նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն և՛ 2020, և՛ 2019 թվականների համեմատ. այս տարվա հինգ ամիսների 618,4 միլիարդ հավաքագրված եկամուտները 47,2 միլիարդով ավելի են 2019-ի տվյալներից ու 34,8 միլիարդ դրամով ավելի են 2020-ի տվյալներից»,-ասաց նա: