Մենք չունենք ԱԳ նախարարի պաշտոնակատար, քանի որ պաշտոնակատարի որոշում առկա չէ, ունենք օրենքի ուժով պարտականություն կատարող. ԱԳՆ |tert.am|

tert.am: Մենք չունենք Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, ունենք օրենքի ուժով պարտականություններ կատարող, քանի որ պաշտոնակատարի որոշում առկա չէ։ Այս մասին ասաց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է այս պահին հանդիսանում արտգործնախարարի պաշտոնակատարը, քանի որ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է տվել:

«Պարտականությունները իրականցնում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալներից մեկը։ Անուն չեմ կարող նշել, քանի որ դրա վերաբերյալ չկա իրավական որոշում։ Փոխնախարարներից մեկը, ով ամենաերկարն է պաշտոնավարել, օրենքի ուժով իրականացնում է այդ պարտականությունները»,- նշեց Սերոբ Բեջանյանը։

Շարունակությունը՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն