Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ փրկարար ծառայության գնդապետ Գառնիկ Ավագիմյանը նշանակվել է ԱԻՊԾ տնօրենի առաջին տեղակալ

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Գառնիկ Ավագիմյանն ազատվել է ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԻ պետական ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնին: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նախարարը երեկ` հունիսի 2-ին, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի պատասխանատու սպաներին է ներկայացրել Գառնիկ Ավագիմյանին, շնորհավորել և նշելով, որ մեր միասնականությունից  ու կոլեկտիվի ներքին համերաշխությունից է մեծապես կախված ոլորտի հաջողությունը:

Կարեն Սարգսյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Սամվել Պետրոսյանին երկարամյա ծառայության համար, ով ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՆԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:

Ըստ նախարարի, համակարգի փորձառու ծառայողներն իրենց տարիների փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կշարունակեն ծառայեցնել համակարգի գործունեության արդյունավետությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն