tert.am: Ռուս խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում դժվար է գերագնահատել:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է՝ ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ամեն օր:
«Խորհրդակցություններ, բանակցություններ են ընթանում արտգործնախարարների հետ: Արտաքին գործերի նախարարությունների և դեսպանատների գծերով մենք փոխգործակցում ենք բառացիորեն ամեն օր: Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների, ինչպես Ռուսաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստանի գծերով հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ հաղորդագրությունները պարբերաբար հրապարակվում են … մեր երկիրը վիթխարի ջանքեր է գործադրել այս իրավիճակի լուծման համար, թե՛ դրա թեժ… թե՛ հետկոնֆլիկտային փուլում»,- ասել է Զախարովան:
Նա ավելացրել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական, այլ նաև երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է: