Այժմ Հայաստանի դիահերձարաններից միայն հինգում կան Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների աճյուններ ու մասունքներ․

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս Հայաստանում կատարվել է 3500-ից ավելի զոհված զինծառայողների մարմինների և մասունքների փորձաքննություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը:

Նա նշեց, որ Արարատի մարզում այժմ կան 10 մարմին և մասունք, որոնք պահպանվում են Մասիսի բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող դիահերձարանում: Արարատի մարզում աճյունները և մասունքները պահվել են Արտաշատում գտնվող սառնարանային համալիրում, այն դադարել է գործել մեկ ամիս առաջ: Մինչ այդ մարզում սառնարանային համալիրներ են գործել Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքներում: Այժմ Հայաստանի միայն հինգ դիահերձարաններում դեռեւս կան արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց աճյուններ՝ Ստեփանակերտի, Գորիսի, Արմավիրի, Մարտունու և Երևանի հինգ սառնարանային համալիրներում:

Փորձագետը նշեց՝ զոհվածների մարմինների նորմալ պահպանման ջերմաստիճանը +2 +6 աստիճանն է, ընդհուպ կարող է պահվել մինչև +10 +11 աստիճանում՝ կախված դիակի վիճակից: 

Ըստ Գևորգյանի՝ շատ հաճախ ծնողները հրաժարվում են դիահերձարաններից վերցնել իրենց որդիների մարմինները, քանի որ կասկածներ ունեն, որ դա իրենց որդու աճյունն է: Շատ հաճախ հույս ունեն, որ իրենց տղան գերեվարված է, քանի որ ինչ-որ ժամանակ նրան տեսել են ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում և մարմնի նույնականացումից հետո չեն հավատում, որ իրենց որդին զոհվել է: Եղել են դեպքեր, երբ ծնողները իրենց զավակների դիերը կամ մասունքները տարել են այլ երկրներ՝ փորձաքննության, այնտեղ նույնպես գենետիկ համընկնումից հետո հրաժարվում են վերցնել մասունքը կամ դիակը: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև