Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը «հանգիստ» է |tert.am|

tert.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին «հանգիստ իրավիճակի» մասին, ըստ նախարարության, «հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Սահմանին իրավիճակը հանգիստ է, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,-գործակալության հարցին պատասխանել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարյախլըն` ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մասին ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները «սադրանք» որակելով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով