factor.am: Բաքուն հայտնել է, որ նշանակվել է 14 հայ ռազմագերիների դատավարության օրը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նաև նրանց, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» իրականացնելու համար։
Ըստ ներկայացված ցուցակի՝ քրեական գործ է հարուցվել Սերոբյան Գեղամ Սամվելի, Ավագյան Հրաչի Արզումանի, Բագասյան Արմեն Եղիազարի, Գասպարյան Գոռ Վահրամի, Սեֆիլյան Կամո Կարենի, Հակոբյան Վոլոդի Վաչագանի, Ասատրյան Գևորգ Նորայրի, Ենգոյան Սիսակ Գրիշի, Պետրոսյան Ալբերտ, Սեդրակյան Ռոմիկ Միսակի, Մինոսյան Արամ Գառնիկի, Մինոսյան Մկրտիչ Սիմոնի, Մաթեսյան էդգար Վաչագանի, Կարապետյան Յուրի Տիգրանի նկատմամբ։
Տեղեկացվում է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործի նախապատրաստական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 10։00-ին։