Չավուշօղլուն ժամանել է Փարիզ |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Փարիզ։

Այսօր նախատեսված են թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի բանակցությունները Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։

Այցի մեկնարկից առաջ ֆրանսիական «Լ’Օպինյոն» պարբերականը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարարի ծավալուն հոդվածը, որում Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, թե Փարիզն ու Անկարան կկարողանան հաղթահարել վերջին շրջանում ծագած տարաձայնությունները։

Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված կացությանը՝ Չավուշօղլուն նշել է․ – «Այդ տարածաշրջանում մենք կարող ենք համատեղ ուժերով նպաստել հարատև խաղաղության հաստատմանը, ինչը կհանգեցնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը»։

Խոսելով Հայոց ցեղասպանության խնդրի հանդեպ պաշտոնական Փարիզի մոտեցումների մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «ֆրանս-թուրքական հարաբերությունները չեն դառնա հայկական որոշ ծայրահեղական շրջանակների անհիմն մեղադրանքների պատանդը»։

Իր հոդվածում Չավուշօղլուն չի շրջանցել նաև Անկարայի և ԵՄ հարաբերություններն՝ ընդգծելով, որ ԵՄ առանց Թուրքիայի «ի վիճակի չէ գլոբալ, համաշխարհային [ազդեցություն ունեցող] ուժ դառնալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով