2021-06-07-765c254b-9518-41c1-8c3e-8e48aac4f8cf.jpg

ԵՄ-ն կոչ է արել երկրներին հրաժարվել «պատվաստանյութային նացիոնալիզմից» |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել երկրներին հրաժարվել «պատվաստանյութային ազգայնականությունից» և հակակորոնավիրուսային պատվաստանյութերով կիսվել կարիքավոր շրջանների հետ, փոխանցում է РБК-ն:

Դիվանագետը շեշտել է, որ ԵՄ-ն սատարում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2021 թվականին աշխարհի բնակչության 40 տոկոսի, իսկ 2022 թվականին`աշխարհի բնակչության 60 տոկոսի պատվաստման ծրագիրը: Այս նպատակներին հասնելու համար, նրա խոսքով, երկրները պետք է միասին աշխատեն և զերծ մնան պատվաստումների գործընթացը քաղաքականացնելուց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն