armtimes.com: Սուր գաստրոէնտերիտ նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված նախադպրոցական տարիքի 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մնացած 6-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացանք առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից:
Վերը նշված մեկ երեխան հիվանդանոցից դուրս է գրվել ծնողների ստորագրությամբ: Նրա առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Երեխան բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո:
Երեխաների մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառների մասին հնարավոր վարկած չի նշվում: Խաչատրյանի փոխանցմամբ՝ ամեն ինչ հստակ կլինի լաբորատոր հետազոտության արդյունքները ստանալուց հետո: