Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին․ Ադրբեջանի ՊՆ |shantnews.am|

<dishantnews.am: v class=”news_text”>

Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի համար մուտք է գործել Ադրբեջանի տարածք, այլ մոլորվել է:

Ճանապարհորդն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։

Ներկայումս Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։ Այս մասին հաղորդում է Sputnik Азербайджан-ը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև