2021-06-09-4562f9d7-dc40-470b-8d41-5518ead2bc36.jpg

ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին օգնության հնարավոր կասեցման հարցը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին տարատեսակ օգնություն, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում լարվածության պահպանումը: Այս մասին Սենատում արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ ղեկավարության՝ բացառության կարգով Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում և ռազմական օգնություն տրամադրելու որոշմամբ: Նման որոշման մասին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին մայիսին: 

«Մենք շարունակելու ենք ուսումնասիրել հարցը: Ես ակտիվորեն աշխատել եմ սրա շուրջ: Հատկապես գերիների վերադարձի, բանակցությունների շուրջ` նպատակ ունենալով կարգավորելու հակամարտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն