2021-06-09-8ad247a7-dd56-4180-821e-0e9c9c14f572.jpg

Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի կունենա ԱՊՀ պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ (Անկախ Պետությունների Համագործակցության) անդամ պետությունների Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դրան կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակություններ:

Զինված ուժերի պատվիրակությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմական համագործակցության մի շարք հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն