Բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել նույն դրդապատճառով, բայց դիմումները բավարարվել են մասնակի․ ԱԳ միակ փոխնախարարն իր աշխատանքի մասին |tert.am|

tert.am: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արտաքին գործերի նախարարությունում մնացած միակ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ խոսեց ԱԳՆ-ի աշխատանքի մասին՝ խորհուրդ տալով հիմքում տեսեք ինստիտուտցիոնալ  աշխատանքը։

Ինչ վերաբերում է փոխնախարարի հրաժարականների դիմումներին, ապա նա ասաց. «Ձեզ դրդապատճառները հայտնի են»:

Նա նշեց, որ իր դիմումը հետ չի վերցրել, սակայն թե ինչու չընդունվեց, կոչ արեց հարցը հասցեագրել  կառավարությանը: «Ձեզ հայտնի է, որ բոլոր փոխնախարարները տվել են ազատման դիմումներ, որոնք այս պահին բավարարվել է մասնակի»,-ասաց նա:

Հարցին, թե դա կապ ունի՞ այն փաստաթղթի հետ, որի մասին Փաշինյանն ասել էր, թե ստորագրելու է, նա պատասխանեց.«Ընդհանուր պետք է դիտարկել այս վիճակում արտգործանարարության դերակատարումը և ֆունկցիաներ: ԱԳՆ-ն 25-30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ մեր ազգային շահերի իրականացման»:

Շարունակությունը՝ tert.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն