Ամենաքիչ ընտրողները՝ Վայոց ձորում, ամենաշատը՝ Երևանում․ վիճակագրություն ԿԸՀ-ից |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից ՍիվիլՆեթը առանձնացրել է 2021-ի արտահերթ ընտրություններին վերաբերող մի քանի վիճակագրական տվյալ։ Ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տրամադրած տվյալների՝ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի շուրջ 2 մլն 584 հազար քաղաքացի։ Հայաստանում ամենաքիչ ընտրող կա Վայոց ձորում՝ շուրջ 46 հազար մարդ, ամենաշատը՝ Երևանում ՝ շուրջ 856 հազար։

2011-ի մարդահամարի տվյալներով՝ ազգային փոքրամասնություններից Հայաստանում մշտական բնակչության թվով ամենամեծ համայնքը եզդիներն են, ապա՝ ռուսները, ասորիներն ու քրդերը։ 

Նախընտրական հիմնադրամներին հունիսի 8-ի դրությամբ ամենաշատ մուտքեր ունեցել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գրեթե 132 մլն դրամ։ Մի քանի կուսակցության մուտքի թիվը 0 է։

Արշալույս Բարսեղյան

Առավել մանրամասն՝ civilnet.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով