Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող և տարածաշրջանային հարցեր |tert.am|

tert.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Հուլուսի Աքարի հետ՝ քննարկելով ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովն ու ռազմական երկկողմ համագործակցությունը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ու տարածաշրջանային հարցեր:

«Նախարար Օսթինը շեշտել է պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վաղեմի հարաբերությունների առկայությանն հանգամանքը՝ նշելով, որ անհամբերությամբ է սպասում Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»,- ասել է Քիրբին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով